National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ մեր վիշտը կիսելու համար: Նա նշել է, որ Ապրիլի 24-ին աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի կողքին էր՝ Երեւանում: Նրանք համախմբվել էին այստեղ՝ մերժելու պատերազմներն ու ցեղասպանությունները:

Կրկին անդրադառնալով 20-րդ դարասկզբին կատարված ոճրագործությանը՝ Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինային՝ հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայերին ապաստանելու համար: ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր արգենտինահայերն իրենց երկրի լիարժեք եւ օրինակելի քաղաքացիներն են:

ԱԺ նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ը միավորեց պետություններ եւ ազգեր. այդ համախմբումը կնպաստի, որ 21-րդ դարը խաղաղության դար լինի:

Նորմա Աբդալա դե Մատարասոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանից հեռանում են շատ տպավորված: Նա Գալուստ Սահակյանին է փոխանցել Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի ողջույնները եւ 2015 թվականի ապրիլի 8-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում ընդունված հռչակագիրը: Հռչակագրով Արգենտինայի խորհրդարանն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am